«Թշնամու զորքն արդեն Կիրանցի ներսում է»․ Աճարկուտի բնակիչ
«Արդեն կամրջի վրա են, իմ կանգնած տեղից մոտ 30 մետր հեռավորության վրա, դպրոցից ուղիղ 50 մետր են հեռու»,-«Մեդիահաբ»-ի հետ զրույցում ասել է Կիրանցի բնակչուհի Գոհար Վարդանյանը՝ խոսելով գյուղում ադրբեջանցի սահմանապահների տեղակայման մասին։
Նրա խոսքով՝ ադրբեջանցի սակրավորները տարածքում համապատասխան գործիքներով ականազերծման աշխատանքներ էին իրականացնում, սակայն, դեռ օրեր առաջ այն բանուկ ճանապարհահատված էր ու կապում էր Հայաստանը՝ Վրաստանին։ «Հիմա արդեն տանը նստած ենք նայում ադրբեջանցի սահմանապահներին: Մեր «խաղաղասեր» հարևաններն արդեն Կիրանց են հասել»,- նշել է նա։ «Թշնամու զորքն արդեն Կիրանցի ներսում է, իսկ հարևան Աճարկուտի «շրջանցիկ» ճանապարհից լսելի և տեսանելի են և՛ ձայները և՛ նոր հենակետերը»,- այս մասին էլ լրատվականին ասել է Աճարկուտի բնակիչ Կարեն Ղազարյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ ոստիկանությունն արգելում է վարորդներին կանգնել, տեսանկարահանել ադրբեջանցի սահմանապահներին։ |
Իսրայելի իշխանությունները ճնշում են գործադրում Սիրիայի վրա
6501:06«Նիկոլ Փաշինյանի իշխանազավթման օպերացիան Գյումրիում». Դերենիկ Մալխասյան
3901:00«Կարելի կանխատեսել, թե ինչի մասին են խոսելու». Գարիկ Քեռյան
4400:54Արփի Դավոյանի ատելությունը Գրիգոր Մինասյանի նկատմամբ ունի անձնական պատճառ (լուսանկար)
4900:30«Ի՞նչ իմաստ ունի «ԵԿՄ»-ի հետագա գոյությունը». Նաիրի Հոխիկյան
49Երեկ, 23:42Թբիլիսի ժամանած Վիկտոր Օրբանի հասցեին ընդդիմության կողմնակիցները սուլել են
114Երեկ, 20:36