«Փաշինյանի արձակուրդն «անդորր» է «փոթորկից» առաջ»․ Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը մեկնում է արձակուրդ, մոտ մեկ ամիս՝ հուլիսի 15-ից օգոստոսի 12: Սա թերևս պետությունների ղեկավարների համար չտեսնված երկար արձակուրդ է: Ես չեմ հիշում, որ երբևէ պետության առաջին դեմքը մեկնի այդպես երկարաժամկետ արձակուրդ: Սա ըստ էության կարող է լինել «անհոգության» նշան: Այսինքն, պետության ղեկավարը կարող է մեկամսյա արձակուրդ մեկնել այն դեպքում, երբ այդ պետությունը հոգս չունի, երբ այդ պետությունը կառավարվում է այսպես ասած ժամացույցի ճշգրտությամբ: Կարծում եմ հասկանալի է, որ Հայաստանի մասին այդպես խոսելը մեղմ ասած կլինի միամիտ՝ թե մարտահրավերների առատության եւ ինտենսիվության, թե կառավարման որակի ու արդյունավետության մասով: Ըստ այդմ, ենթադրում եմ, որ այդպիսի աննախադեպ և անգամ որևէ այլ պետության ղեկավարի համար տարակուսելի երկար արձակուրդային ժամկետը այդուհանդերձ ունի թերևս որևէ այլ պատճառ, մոտիվ: Նշվում է իհարկե, որ արձակուրդի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Լոնդոնում մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության չորորդ վեհաժողովին: Չենք կարող բացառել, որ նա մասնակցի նաև Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը: Ի դեպ, 2017 թվականին էլ Սերժ Սարգսյանն էր Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար Թեհրան մեկնել գտնվելով արձակուրդում՝ իհարկե ոչ մեկամսյա արձակուրդում: Բոլոր դեպքերում, Նիկոլ Փաշինյանի այս մեկամսյա աննախադեպ արձակուրդային «անդորրը» ըստ իս պայմանավորված է սպասվող «փոթորկալից» աշունով, այլ կերպ ասած՝ «անդորր է փոթորկից առաջ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
Իսրայելի իշխանությունները ճնշում են գործադրում Սիրիայի վրա
6501:06«Նիկոլ Փաշինյանի իշխանազավթման օպերացիան Գյումրիում». Դերենիկ Մալխասյան
3901:00«Կարելի կանխատեսել, թե ինչի մասին են խոսելու». Գարիկ Քեռյան
4400:54Արփի Դավոյանի ատելությունը Գրիգոր Մինասյանի նկատմամբ ունի անձնական պատճառ (լուսանկար)
4900:30«Ի՞նչ իմաստ ունի «ԵԿՄ»-ի հետագա գոյությունը». Նաիրի Հոխիկյան
49Երեկ, 23:42Թբիլիսի ժամանած Վիկտոր Օրբանի հասցեին ընդդիմության կողմնակիցները սուլել են
114Երեկ, 20:36