Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.

Ոստիկանները «Եռաբլուրի» մոտ ավտոմեքենաներ են խուզարկում, ճանապարհը փակ է

435
Երկուշաբթի, 15 հուլիսի, 2024 թ., 22:42
Ոստիկանները «Եռաբլուրի» մոտ ավտոմեքենաներ են խուզարկում, ճանապարհը փակ է

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Սեբաստիա փողոցում՝ Եռաբլուրից քիչ հեռու, ոստիկանները ուժեղացված ծառայություն են իրականացնում։ Ճանապարհը երկկողմանի փակ է, գրում է «Օրագիր»-ը։

Ոստիկաններն ստուգում են բոլոր տրանսպորտային միջոցների բեռնախցիկները և սրահները։ Բացի ոստիկանությունից և պարեկային ծառայողներից՝ այս հատվածում ուժեղացված ծառայությանը մասնակցում են նաև կարմիրբերետավորները։ Թե ինչ են փնտրում՝ պարզ չէ։