«ՀՀ-ում Իրանի դեսպանը չափազանց ուշագրավ հայտարարություններ է արել»․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին չափազանց ուշագրավ հայտարարություններ է արել Արցախ հայության վերադարձի մասին։ «Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները պետք է հարգվեն։ Այդ հարցը վերքի է նման, և այդ վերքը պետք է բուժվի»,- «Ազատությանը» բացառիկ հարցազրույցում ասել է նա: Դեսպան Մեհդի Սոբհանին, ըստ էության, առաջնորդվել է Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝ 2020թ. 44-օրյա պատերազմի վերջին շրջանում կատարած կարևոր այն հայտարարությամբ, ըստ որի՝ Արցախի հայերի անվտանգությունը պետք է ապահովվի, ինչը, ցավոք, այդքան էլ ուշադրության չարժանացավ մեզանում։ Չափազանց կարևոր է, որ այժմ հենց Իրանն է առաջ քաշում Արցախի հայության իր բնօրրան վերադարձի և անվտանգության ապահովման հարցը, առանց ինչի՝ կայուն խաղաղության հասնելն անհնարին է։ Կասկած չկա, որ հայության՝ Արցախ վերադարձի հարցում, ի դեմս Իրանի, մենք ունենք հզոր դաշնակից, ինչը լրացուցիչ հնարավորություն է ստեղծում այդ խնդիրն ակտիվորեն առաջ մղելու»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |
Իսրայելի իշխանությունները ճնշում են գործադրում Սիրիայի վրա
6501:06«Նիկոլ Փաշինյանի իշխանազավթման օպերացիան Գյումրիում». Դերենիկ Մալխասյան
3901:00«Կարելի կանխատեսել, թե ինչի մասին են խոսելու». Գարիկ Քեռյան
4400:54Արփի Դավոյանի ատելությունը Գրիգոր Մինասյանի նկատմամբ ունի անձնական պատճառ (լուսանկար)
4900:30«Ի՞նչ իմաստ ունի «ԵԿՄ»-ի հետագա գոյությունը». Նաիրի Հոխիկյան
49Երեկ, 23:42Թբիլիսի ժամանած Վիկտոր Օրբանի հասցեին ընդդիմության կողմնակիցները սուլել են
114Երեկ, 20:36