Զախարովան Հայաստանին խորհուրդ է տվել հաշվի առնել Սերբիայի փորձը
Վաշինգթոնը «միշտ գնում է ներդրված յուրաքանչյուր ցենտի ետևից», ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերի՝ վերջերս կատարած այցը Երևան «չի երաշխավորում, որ Հայաստանը կստանա խոստացված ֆինանսավորումը», այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։ «Վերջերս հանրապետություն էր այցելել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը։ Նա կրկին հայտարարեց օգնության մասին։ Հարցն այն է, թե սրանից որն է տրամադրվելու։ Ամերիկացիները նման օգնություն են խոստացել շատերին։ Մասնավորապես, Սերբիան. սակայն Սերբիան ոչինչ չստացավ։ Իսկ այդ օգնության դիմաց պետք է վճարել, միգուցե՝ ոչ ՀՀ-ի ներկա իշխանություններին։ Վաշինգթոնը միշտ գնում է յուրաքանչյուր ներդրված ցենտի ետևից: Ի դեպ, հիմա նրանք սովորել են իրենց խոստացած յուրաքանչյուր ցենտի դիմաց ավելի շատ պահանջել, նույնիսկ եթե դա չեն տրամադրում»,- ասել է Զախարովան։ |
Իսրայելի իշխանությունները ճնշում են գործադրում Սիրիայի վրա
6501:06«Նիկոլ Փաշինյանի իշխանազավթման օպերացիան Գյումրիում». Դերենիկ Մալխասյան
3901:00«Կարելի կանխատեսել, թե ինչի մասին են խոսելու». Գարիկ Քեռյան
4400:54Արփի Դավոյանի ատելությունը Գրիգոր Մինասյանի նկատմամբ ունի անձնական պատճառ (լուսանկար)
4900:30«Ի՞նչ իմաստ ունի «ԵԿՄ»-ի հետագա գոյությունը». Նաիրի Հոխիկյան
49Երեկ, 23:42Թբիլիսի ժամանած Վիկտոր Օրբանի հասցեին ընդդիմության կողմնակիցները սուլել են
114Երեկ, 20:36