Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 05 հոկտեմբերի, 2024 թ.

«Հայտնեցին, որ 2-րդ կտրոնի համար պետք է վճարեմ լրացուցիչ 400 դրամ»․ Եգանյան

167
Շաբաթ, 06 հուլիսի, 2024 թ., 15:06
«Հայտնեցին, որ 2-րդ կտրոնի համար պետք է վճարեմ լրացուցիչ 400 դրամ»․ Եգանյան

Արցախցի լրագրող Մարատ Եգանյանը լուսանկար է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով. «Առաջ Հայփոստով նամակ ուղարկելիս մի նամակի համար հնարավոր էր 2 անվճար կտրոն ստանալ։ Դա արվում էր այն նկատառումներից ելնելով, որ պաշտոնական (մանավանդ դատական) նամակագրության մեջ գրեթե միշտ կա անհրաժեշտություն մի կտրոն ուղարկել որպես ապացույց, իսկ մյուսը պահել մոտդ։ Սակայն վերջին անգամ, երբ ես փոստային ծառայությունից օգտվեցի, ինձ տրամադրեցին միայն մեկ կտրոն և հայտնեցին, որ երկրորդ կտրոնի ստացման համար պետք է վճարեմ լրացուցիչ 400 դրամ, ինչը ավելի շատ էր, քան ուղարկված նամակի արժեքը։ Լսելով դա, ես իհարկե ստիպված եմ եղել համաձայնվել, սակայն այդ երկրորդ կտրոնի ստացման համար վճարված 400 դրամի փոխարեն պահանջեցի, որ տրամադրեն կտրոն։ Այս սա, ժողովուրդ ջան, երկրորդ կտրոնի ստացման համար վճարված 400 դրամի կտրոնն է, կամ էլ կարճ ասած՝ կտրոնի կտրոնն է»։

Աղբյուրը`   Մարատ Եգանյան