Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 05 հոկտեմբերի, 2024 թ.

Արաբկիրի թաղապետն ու նրա տեղակալը բերման են ենթարկվել

171
Չորեքշաբթի, 03 հուլիսի, 2024 թ., 15:24
Արաբկիրի թաղապետն ու նրա տեղակալը բերման են ենթարկվել

Բերման են ենթարկվել Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանն ու նրա տեղակալ Դավիթ Բալասանյանը։ «Ֆակտոր»-ի տեղեկություններով՝ ի թիվս այլ պաշտոնյաների, նրանք ևս ձերբակալվել են: «Մեր աղբյուրի տեղեկություններով՝ խուզարկությունը կապված է գնումների ընթացքում չարաշահումների, փողերի յուրացման, կաշառք ստանալու, պաշտոնեական դիրքի չարաշահման և փաստաթղթեր կեղծելու կասկածանքի հետ»,- հավելում է լրատվամիջոցը: