Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 05 հուլիսի, 2024 թ.

«Ալեն Սիմոնյանը հանգստի չի մեկնել». Մովսես Հարությունյան

129
Չորեքշաբթի, 03 հուլիսի, 2024 թ., 00:24
«Ալեն Սիմոնյանը հանգստի չի մեկնել». Մովսես Հարությունյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնական Մովսես Հարությունյանը ֆեյսբուքյան էջում հերքում է Սիմոնյանի՝ Իսպանիայում հանգիստը վայելելու մասին տարածվող լուրերը:

«Առավոտից մեր մամուլը թնդում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ իբր Իսպանիայում հանգստի մասին լուրից։
Այն, որ լուսանկարը ուներ 2 տարվա վաղեմություն, հարցի մի կողմն է միայն։
Հետաքրքիրն այն է, որ չնայած քիչ առաջ ՔՊ-ն հաղորդեց այսօր կուսակցության վարչության նիստ գումարելու մասին, որին մասնակցել էր նաև պարոն Սիմոնյանը, բայց մեր հարգելի լրատվամիջոցների գործընկերները ոչ միայն չհեռացրեցին այդ կեղծ լուրը, այլև հակառակը՝ նույնիսկ այն դրել են գովազդի տակ։
Հ.Գ. Հարգելի գործընկերներ, սիրով սպասում եմ ձեր հերքումներին՝ իհարկե նույն ջերմեռանդությամբ, ինչպիսին որ կեղծ լուրը տարածելիս էր»։