Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին․ «Սրբազան պայքար»
![]() «Սրբազան պայքար» թելեգրամյան ալիքը գրում է․ «Դիվանագիտական շրջանակների մեր աղբյուրները հայտնում են, որ Ադրբեջանի կողմից ստացված խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթում Ալիևի վարչակազմը պահանջում է, որպեսզի Հայաստանը հրաժարվի միջազգային տարբեր ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված բոլոր հայցերից: Խոսքը վերաբերվում է և՛ Արցախի հայության դեմ Ադրբեջանի իրականացրած խտրականության և էթնիկ զտումների քաղաքականությանը, թե՛ Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ ՀՀ բողոքներին, թե՛ ՀՀ օկուպացված տարածքներն ազատելու մեր պահանջներին: Դիվանագիտական շրջանակների մեր աղբյուրները պնդում են, որ Փաշինյանի կառավարությունը տրամադրված է բավարարել Ալիևի նաև այս պահանջները, ինչն առաջացրել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի զայրույթը: Վերջինս պնդում է, որ ետ չի կանչի իր իսկ կողմից պատրաստված հայցերը և պատրաստվում է, այդպես էլ արձակուրդից չվերադառնալով, հրաժարական տալ»: Աղբյուրը` «Սրբազան պայքար» |
«ԵՄ-ում մեզ ոչ մեկը չի սպասում». Աշոտյան
83Երեկ, 19:24«Բայդենը կարող է ինքնաբացարկ հայտնել». Սուրեն Սուրենյանց
98Երեկ, 17:36«Շրջանառում են հերթական բթացնող թեզը»․ Էդմոն Մարուքյան
107Երեկ, 14:00«Թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել 50 տոկոս ձայն»․ Իրանի ԿԸՀ
180Երեկ, 13:00Իրանի նախագահական ընտրություններում առաջատար է Պեզեշկիանը
203Երեկ, 12:00«Երկրորդ փուլն անխուսափելի է»․ Տիգրան Դավուդյան
103Երեկ, 11:06