Երևան`   +26 °C
Այսօր`   Կիրակի, 30 հունիսի, 2024 թ.

«Իրանի նախագահական ընտրություններում վաղ առավոտից ընտրողների նկատելի ակտիվություն է»․ Իրանագետ

81
Ուրբաթ, 28 հունիսի, 2024 թ., 09:36
«Իրանի նախագահական ընտրություններում վաղ առավոտից ընտրողների նկատելի ակտիվություն է»․ Իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թեեգրամյան գրառումը․ «Այսօր Իրանում ընթացող նախագահական ընտրություններում վաղ առավոտից գրանցվել է ընտրողների նկատելի ակտիվություն։

Նախագահի պաշտոնին հավակնող հիմնական երեք թեկնածուներ են համարվում պահպանողական թևից Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և Սայիդ Ջալիլին, ինչպես նաև բարեփոխական ճամբարի ներկայացուցիչ Մասուդ Փեզեշքիանը։

Ըստ նախնական գնահատականների՝ ընտրություններին կմասնակցեն քվերակելու իրավունք ունեցող իրանցիների մոտ 50-60 տոկոսը։

Չի բացառվում, որ թեկնածուներից ոչ ոք առաջին փորձից չի ստանա ձայների անհրաժեշտ քանակը, և ընտրական գործընթացը կտեղափոխվի երկրորդ փուլ»։