Իտալիայի զինվորական գլխավոր դատախազն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Իտալիայի Հանրապետության վճռաբեկ դատարանի գլխավոր զինվորական դատախազ Մաուրիցիո Բլոկի գլխավորած պատվիրակությունը հունիսի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Նարինե Գասպարյանի, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանի և ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո դի Ռիզոյի ուղեկցությամբ: Իտալիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին Մաուրիցիո Բլոկը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: |
«ԵՄ-ում մեզ ոչ մեկը չի սպասում». Աշոտյան
83Երեկ, 19:24«Բայդենը կարող է ինքնաբացարկ հայտնել». Սուրեն Սուրենյանց
98Երեկ, 17:36«Շրջանառում են հերթական բթացնող թեզը»․ Էդմոն Մարուքյան
107Երեկ, 14:00«Թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել 50 տոկոս ձայն»․ Իրանի ԿԸՀ
180Երեկ, 13:00Իրանի նախագահական ընտրություններում առաջատար է Պեզեշկիանը
203Երեկ, 12:00«Երկրորդ փուլն անխուսափելի է»․ Տիգրան Դավուդյան
103Երեկ, 11:06