Երևան`   +24 °C
Այսօր`   Շաբաթ, 29 հունիսի, 2024 թ.

«Պարտության բանալին Հայաստանում է և Արցախում». Թաթուլ Հակոբյան

124
Հինգշաբթի, 27 հունիսի, 2024 թ., 00:30
«Պարտության բանալին Հայաստանում է և Արցախում». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախում մեր կրած սարսափելի պարտության մեջ դեր ունեն և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան, և էլի բազմաթիվ երկրներ...
Բայց պարտության բանալին Հայաստանում է և Արցախում:
Արցախյան հարցում բանականությունը, չափավորությունը, փոխզիջումայնությունը պարտվել է հայկական մաքսիմալիզմին, հայդատական արկածախնդրությանը, անպատասխանատաու հայրենասիրությանը և աննորմալ ոչմիթիզականությանը...
Պարտության մեջ ամենամեծ պատասխանատվություն կրում է ՀՀ գործող իշխանությունը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Գրիգորյանը՝ առաջինը թաքուն, երկրորդը՝ բացահայտ ոչմիթիզական...
(Այդ հիմա՝ պարտությունից հետո են վերադարձել իրական Հայաստան)
Այդ պարտությունը սկսվել է 1998-ի ռազմապետական հեղաշրջմամբ, երբ հանցավոր իշխանատենչները՝ Քոչարյանը, Վազգենը, Սերժը և մույսները՝ իրենց գավառական, տղայական պատկերացումները դնելով բանակցային գործընթացում շրջադարձ կատարեցին:
Եթե Տեր-Պետրոսյանը հարցի լուծման հիմքում դրել էր կարգավորումը, ապա հանցավոր իշխանազավթիչները, որոնց հետևորդներն են Փաշինյանն ու թիմը, կարգավորման հիմքում դրեցին հարցը չկարգավորելու փիլիսոփայությունը, պնդելով, որ՝
Ղարաբաղի հարց չկա,
Ղարաբաղի հարցը լուծված է,
Նոր պատերազմ, նոր տարածքներ
Արցախը Հայաստան է և վերջ ու նմանօրինակ էժան, մտածել չպահանջող տեքստեր»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան