Երևան`   +24 °C
Այսօր`   Շաբաթ, 29 հունիսի, 2024 թ.

Եսայի Քարամյանը երկրորդ անգամ է վիրահատվել

136
Չորեքշաբթի, 26 հունիսի, 2024 թ., 18:30
Եսայի Քարամյանը երկրորդ անգամ է վիրահատվել

Եսայի Քարամյանի կինը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Եսայու երկրորդ վիրահատությունը ավարտվել է։ Արդեն արթնացել է և սենյակում է։
Ինչպես և ասել էի, հիմնական գործը աջ ձեռքի վրա է եղել։ Ցուցամատի արմատային հատվածը, որ բժիշկները շուղով հավաքել էին և փորձում էին փրկել, ցավոք, կենսունակ չէր․ հեռացրել են։ Հեռացրել են նաև մեռուկացած որոշ հատվածներ։ Այս աջ ձեռքի վրա կա բաց վերք, որը մի որոշ ժամանակ անց կարիք է լինելու պլաստիկ վիրատահությամբ փակելու։ Մաշկի փոխպատվաստում է լինելու, ամենայն հավանականությամբ։
Կրծքավանդակից այսօր հեռացրել են ևս մեկ բեկոր։ Այս հատվածի մյուս վերքերը արագ են լավանում։
Վիճակը կայուն է, մենք՝ պինդ»։

Աղբյուրը`   Նաիրա Սահակյան