Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 29 հունիսի, 2024 թ.

«Կիրանցից հայտնեցին՝ դպրոցի նորակառույց շենքը ծառայելու է որպես զորանոց»․ Ոսկան Սարգսյան

90
Չորեքշաբթի, 26 հունիսի, 2024 թ., 09:30
«Կիրանցից հայտնեցին՝ դպրոցի նորակառույց շենքը ծառայելու է որպես զորանոց»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «615 միլիոն դրամով սարքած Կիրանցի դպրոցի շենքը սահմանապահների զորանո՞ց են սարքելու
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ, թե ե՞րբ է շահագործման հանձնվելու Կիրանցի դպրոցի նոր շենքը։ Մարզպետարանից պատասխանել են․ «Կիրանցի միջնակարգ դպրոցի շենքի շինարարական աշխատանքները սկսված են և նախատեսվում է շահագործման հանձնել սեպտեմբերի 1-ին»։ Կիրանցի դպրոցի նոր շենքը ադրբեջանցի ահմանապահներից մոտ 50 մետր հեռավորությամբ է գտնվելու։ Այդ շենքի շինարարության համար պետբյուջեից ծախսվել է 615 միլիոն դրամ։ Կիրանցի ծնողները դեմ են, որ իրենց երեխաները հաճախեն նոր ձևավորված սահմանին այդքան մոտ գտնվող դպրոց։ Կիրանց գյուղից հայտնեցին, որ նորակառույց դպրոցի շենքը ծառայելու է որպես սահմանապահների զորանոց։ Իսկ թե ինչպես է լուծվելու դպրոցի շենքի հարցը, հայտնի չէ»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան