Երևան`   +24 °C
Այսօր`   Շաբաթ, 29 հունիսի, 2024 թ.

Սրբազանը կայցելի Սյունիք. «Հրապարակ»

101
Չորեքշաբթի, 26 հունիսի, 2024 թ., 09:06
Սրբազանը կայցելի Սյունիք. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվն ու աջակիցներն ուրբաթ օրը նախատեսում են այցելել Սյունիքի մարզ։ Առաջին կանգառը կլինի Մեղրիում, կշրջեն տարբեր համայնքներում, երկուշաբթի կվերադառնան։ Դեռ հունիսի 23-ին Բագրատ սրբազանը հայտարարել էր. «Պետք է գնանք գյուղերով, ամեն տուն մտնելով: Մենք մարդ բերելու հետևից չպետք է գնանք, մենք՝ ինքներս պետք է գնանք ժողովրդի մոտ: Չպիտի վախենանք մեր ժողովրդից: Որովհետև տեղերում էլ են ինքնաբուխ շատ բաներ կատարվում»: Այս այցը նաև ստուգատես է լինելու երբեմնի ընդդիմադիր համայնքապետերի՝ Առուշ Առուշանյանի, Գևորգ Փարսյանի, Մանվել Փարամազյանի համար՝ կհանդիպե՞ն սրբազանի հետ, թե՞ «կարևոր գործով» կբացակայեն մարզից»:

Մանրամասները՝ թերթի համարում: