Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 29 հունիսի, 2024 թ.

Դադարել է գործել Ռոբերտ Քոչարյանի եղբոր անվան հիմնադրամը. «Ժողովուրդ»

93
Չորեքշաբթի, 26 հունիսի, 2024 թ., 09:00
Դադարել է գործել Ռոբերտ Քոչարյանի եղբոր անվան հիմնադրամը. «Ժողովուրդ»

Երկար տարիներ ՀՀ-ում գործող Վալերի Քոչարյանի անվան բարեգործական հիմնադրամը 2023 թվականի ընթացքում ունեցել է զրո դրամի շարժ, այն է՝ չի գործել։
«Ժողովուրդ» օրաթերթը կապվել է «Վալերի Քոչարյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ և Վալերի Քոչարյանի դուստր Իրինա Քոչարյանի հետ, որը հաստատեց Հիմնադրամի չգործելու փաստը:
«Հիմնադրամը գոյություն է ունեցել ավելի քան 20 տարի և հիմնադրվել է իմ կողմից՝ հորս մահից հետո։ Հիմնադրամը գործել է անձնական միջոցներից՝ առանց այլ հիմնադրամների կամ կազմակերպությունների ներգրավման։ Վերջին տարիներին առողջությունս խիստ վատացել է, ինչն ազդել է թե՛ կյանքիս որակի վրա, թե՛ համապատասխանաբար՝ աշխատանքիս վրա։ Այդ իսկ պատճառով ես ստիպված էի սառեցնել հիմնադրամի գործունեությունը»,- ասել է Իրինա Քոչարյանը։

Տեղեկացել էինք նաև, որ փակվել է Իրինա Քոչարյանին պատկանող «Գալաթեա» բժշկական կենտրոնի գործունեությունը, ինչին ի պատասխան՝ Իրինա Քոչարյանը կրկին հաստատող պատասխան տվեց։

«Հիմա չի գործում, հուսով եմ՝ ժամանակավորապես»:

Մանրամասները՝ թերթի համարում: