Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 23 նոյեմբերի, 2024 թ.

«Ծղրիդների դեմ համալիր պայքարի միջոցառումներ են նախատեսվում»․ ՇՄՆ

184
Հինգշաբթի, 20 հունիսի, 2024 թ., 17:30
«Ծղրիդների դեմ համալիր պայքարի միջոցառումներ են նախատեսվում»․ ՇՄՆ

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են․ «Ո՞ւր դիմել ծղրիդների տարածման համար։
Վերջին օրերին շրջակա միջավայրի նախարարություն ահազանգեր են ստացվում հանրապետության որոշ հատվածներում ծղրիդների տարածման վերաբերյալ։
Պատասխանատու կառույցն Էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ն է։
Կենտրոնի մասնագետները քաջատեղյակ են խնդրից, և արդեն իսկ մասնագիտական աշխատանքային խումբն իրականացնում է գյուղատնտեսական նշանակության հողատարածքների ծղրիդներով վարակվածության աստիճանը ճշտելու և մշտադիտարկման աշխատանքներ։
Նախատեսվում են ծղրիդների դեմ համալիր պայքարի միջոցառումներ, այդ իսկ պատճառով՝ խորհուրդ է տրվում մեղվափեթակները նշված տարածքներից տեղափոխել առնվազն 3-5 կմ հեռավորության վրա, խուսափել առաջիկա 20 օրվա ընթացքում սնկերի, բույսերի, հատապտուղների հավաքից և հարակից արոտավայրերում գյուղատնտեսական կենդանիներ արածեցնելուց»։

Աղբյուրը`   ՀՀ ՇՄՆ