«Անահիտ Մանասյանը խիստ դատապարտում է տեղի ունեցածը». ՄԻՊ գրասենյակ
![]() Մարդու իրավունքների պաշտպանը և աշխատակազմի ներկայացուցիչները հունիսի 12-ին այցեր են իրականացրել ոստիկանության բաժիններ և բժշկական հաստատություններ, հանդիպել բուժօգնություն ստացող հավաքի մասնակիցներին և Ոստիկանության ծառայողներին։ Հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից: Առանաձնազրույցների ընթացքում ինչպես հավաքի մասնակիցները, այնպես ել Ոստիկանության ծառայողները Պաշտպանին են ներկայացրել խիստ մտահոգիչ տեղեկություններ։ Մասնավորապես, հավաքի որոշ մասնակիցներ նշել են, որ իրենց նկատմամբ Ոստիկանության ծառայողերի կողմից անհամաչափ ուժ է կիրառվել այն պայմաններում, երբ իրենք արդեն իսկ գտնվել են Ոստիկանության ծառայողների հսկողության ներքո։ Ըստ ներկայացված պնդումների՝ նշված բռնի գործողությունները կրել են շարունակական բնույթ, պայմանավորված չեն եղել անձանց բերման ենթարկելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև ուղեկցվել են Ոստիկանության ծառայողների կողմից անձանց հասցեին հնչեցվող վիրավորանքներով։ Պաշտպանը նշված հանգամանքը անթույլատրելի և դատապարտելի է համարում։ Դրա հետ մեկտեղ խիստ մտահոգիչ են բժշկական օգնություն ստացող Ոստիկանության ծառայողների ներկայացրած տեղեկությունները՝ հավաքի մասնակիցների կողմից իրենց ուղղությամբ տարատեսակ առարկաներ նետելու վերաբերյալ, ինչի հետևանքով ծառայողները ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ։ Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ Ոստիկանության կողմից անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք պետք է անհապաղ ստանա պատշաճ իրավական գնահատական՝ նման դեպքերի շարունակականությունը բացառելու նպատակով։ Պետք է հատուկ քննարկման առարկա դառնա նաև այն հարցը, թե արդյոք հատուկ միջոցները կիրառվել են սահմանված չափանիշների և կարգի պահպանմամբ։ Պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ դատապարտում է տեղի ունեցածը՝ կրկին ընդգծելով, որ անթույլատրելի է որևէ պարագայում իրավասու մարմինների կողմից անհամաչափ ուժի գործադրումը։ Պաշտպանը հորդորում է Ոստիկանությանը ցուցաբերել զսպվածություն և բացառել անհամաչափ ուժի կիրառման ցանկացած դրսևորում։ Ուժի կիրառումը հնարավոր է բացառապես օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում՝ համաչափությանը վերաբերելի չափանիշների պահպանմամբ։ Միևնույն ժամանակ, հավաքի կազմակերպիչները և մասնակիցները, իրենց հերթին, պետք է ցուցաբերեն զսպվածություն, պահպանեն հավաքի խաղաղ բնույթը և զերծ մնան իրավիճակի սրման ցանկացած փորձից։ Արձանագրված բոլոր դեպքերը ներկայում ամփոփվում են Պաշտպանի աշխատակազմում և քննության առարկա դարձնելու նպատակով կներկայացվեն ՀՀ գլխավոր դատախազություն։ Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116 100: |

ԹՐԻՓՓ նախագծի՝ Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը
6509:06
«Այսօր շարունակելու ենք աշխատել TRIPP նախագծի իրագործման ուղղությամբ». Մարկո Ռուբիո (տեսանյութ)
101Երեկ, 23:06
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ. քննարկել են «Թրամփի ուղին»
123Երեկ, 22:54
Արթուր Հայրապետյանը որոնվում է որպես անհետ կորած
113Երեկ, 16:12
Ֆիզկուլտինստիտուտի ամբիոնի վարիչը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ
89Երեկ, 12:30
Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից
16810.01.2026, 13:36
