«Քննիչները ցանկանում են բռնի ուժով առգրավել Արցախի Հանրապետությանը պատկանող մեքենան». փաստաբան
![]() Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ահազանգում է, որ հենց հիմա պատրաստվում են առգրավել Արցախի Հանրապետությանը պատկանող մեքենան: ՀՀ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցչության մոտից իրականացրած իր ուղիղ եթերում նա ներկայացրել է մանրամասները. «Իրավապահները ցանկանում են առգրավել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի անդամ Աշոտ Դանիելյանի կողմից շահագործվող ավտոմեքենան: Քննիչները մուտք են գործել Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենք և, ստանալով Աշոտ Դանիելյանից մերժում, կանչել են տարհանող մեքենաներ և պատրաստվում են ուժով առգրավել Արցախի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենան։ Որևէ պատճառաբանություն չկա, առգրավման որոշում չի տրամադրվել, անգամ Արցախի Հանրապետության ՄԻՊ-ին հրաժարվել են պարզաբանումներ տալ, մեզ ՝ պաշտպաններիս, պարզաբանել են, թե իբրև թմրանյութի իրացման վերաբերյալ քրեական վարույթով պետք է առգրավվի, քանի, որ իբրև թե, մեքենան վարվում է կեղծ համարանիշներով»: Նա հաստատեց, որ այդ համարանիշները հաշվառված են ինչպես Արցախի, այնպես էլ՝ ՀՀ ՃՈ-ում: Աղբյուրը` Ռոման Երիցյան |

Քննարկվում է հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու մասին հարցը (տեսանյութ)
5813:00
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հանրայնացման պահանջով ակցիա՝ ԱԺ-ի դիմաց (տեսանյութ)
8012:24
«Մանախի գործով 503․1-րդ հոդվածի սահմանադրականության հարցը դրել եմ օրակարգում»․ Աննա Ծառուկյան
9010:48
Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաների սկսվելուց ի վեր ավելի քան 6 հազար մարդ է ձերբակալվել
13010:18
«2021-ի հոկտեմբերի 6-ը՝ Դիլիջանում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
9209:36
Աշոտ Մինասյանն ազատվել է կալանքից
9009:30
