Լուսինե Բադալյանի ֆինանսական վիճակնը այս տարի ևս բարելավվել է. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախկին հաղորդավար Լուսինե Բադալյանի՝ Լուլուի, ֆինանսական վիճակը այս տարի ևս բարելավել է: Տեղեկացանք, որ պատգամավորը Արարատի մարզի Այնթափ համայնքում ունի համատեղ սեփականության իրավունքով ձեռք բերված հողամաս, նաև Աջափնյակ վարչական շրջանում, կրկին համատեղ սեփականության իրավունքով բնակարան՝ ձեռք բերված 2013 թվականին։ ՔՊ-ական պատգամավորն ունի նաև մեկ այլ բնակարան, որը նրա հայտարարագրում արտացոլվել է դեռևս 2022 թվականին։ ԱԺ պատգամավորի լրացրած տվյալներից հասկանում ենք, որ նրա կողմից ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 47 մլն 900 հազար դրամ։ Հենց այս բնակարանի համար Լուսինե Բադալյանը ՀՀ Ֆինանսների նախարարությունից ստացել է 2 մլն 523 հազար դրամ, որը եկամտահարկի վերադարձի օրենքով բնակարանի հիփոթեքի տոկոսադրույքները վճարելու համար է։ ՔՊ-ական պատգամավորը մեքենա չունի։ Պատգամավորի կանխիկ դրամական միջոցները կազմել են 6 հազար 300 դոլար և 4 մլն 900 հազար դրամ, բանկային հաշիվների մնացորդները՝ 711 հազար դրամ։ 2022 թվականի համեմատ նրա դամական միջոցները զգալի ավելացել են՝ 2 հազար 300 դոլարով և 1 մլն 400 հազար դրամով, իսկ բանկային հաշիվների մնացորդները՝ 513 հազար դրամով»։ Մանրամանսերը՝ թերթի համարում: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
