Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 10 նոյեմբերի, 2024 թ.

«Ոստիկանության առանձին խմբեր վաղուց անցել են բարոյական սահմանները». Տիգրան Աբրահամյան

270
Երեքշաբթի, 14 մայիսի, 2024 թ., 16:54
«Ոստիկանության առանձին խմբեր վաղուց անցել են բարոյական սահմանները». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ոստիկանության առաջնային թիրախ են հռչակվել լրատվամիջոցները, հատկապես նրանք, ովքեր ակտիվ լուսաբանում են իշխանության դեմ ծավալված շարժումը:
Պատահական չէ, որ վերջին օրերին անընդհատ կոպտության, բռնության տարբեր դրսևորումներ են արտահայտվում լրագրողների, օպերատորների նկատմամբ:
Ոստիկանության առանձին խմբեր, ծառայողներ վաղուց անցել են բարոյական սահմանները՝ ծառայության անվան տակ իրականացնելով քաղաքական իշխանության ու նրա դեմքերի անձնական ցանկությունները»: