Երևան`   +20 °C
Այսօր`   Երկուշաբթի, 20 մայիսի, 2024 թ.

«Մեքենան քշեցին ժողովրդի վրա». սադրանք` հրապարակում

295
Հինգշաբթի, 09 մայիսի, 2024 թ., 21:24
«Մեքենան քշեցին ժողովրդի վրա». սադրանք` հրապարակում

«Ի՞նչ է կատարվում այդտեղ»,- մատնացույց անելով ժողովրդի մեջ մխրճված դեղին բեռնատարը, նշեց հրապարակի բեմ բարձրացած Բագրատ Սրբազանը: Ավելի ուշ նա հավելեց. «Փաստորեն մեքենան քշել են ժողովրդի վրա: Սա սադրանք է, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: Ժողովուրդ, որդ որ մոտիկ եք, հանգիստ կերպով բացատրեք վարորդին, որ չի կարելի; Խնդրում եմ՝ առանց բռնության»,- հորդորեց Սրբազանը:

Առանց բռնության, սակայն, չհաջողվեց, տեսանյութում պարզ երևում է, որ բեռնատարի մեջ մի քանի մարդ հարվածներ է հասցնում մյուսին, հավանաբար՝ վարորդին: