Երևան`   +19 °C
Այսօր`   Երկուշաբթի, 20 մայիսի, 2024 թ.

«Իմպիչմենտն ավելի բարդ գործընթաց է». Սուրեն Սուրենյանց

265
Հինգշաբթի, 09 մայիսի, 2024 թ., 20:54
«Իմպիչմենտն ավելի բարդ գործընթաց է». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Իմպիչմենտի փուլը
Դե, բնականաբար, մեկ ժամը, հետո 20 րոպեն անցան, բաց Փաշինյանը հրաժարական չտվեց: Կարծում եմ՝ երկրում միամիտ մարդ չկար, որ հավատար Փաշինյանի բարոյականությանը:
Բագրատ Սրբազանն առաջ քաշեց իմպիչմենտի գաղափարը, որը դարձյալ քաղաքական կարևոր գործիքակազմ է: Իհարկե, սա ավելի բարդ գործընթաց է, որովհետև ենթադրում է ոչ միայն համերաշխություն Փաշինյանի պաշտոնանկության, այլ նաև վարչապետի թեկնածուի հարցում:
Սա խորհրդարանի ընդդիմադիր սեգմենտներից պահանջում է որակյալ կոմպրոմիս՝ այնպիսի թեկնածուի առաջադրում, որը կկարողանա պահպանել, զարգացնել Փաշինյանի հրաժարականը պահանջող հասարակության, շարժման կոնսոլիդացիան:
Կկարողանա՞ խորհրդարանական ընդդիմությունը հանձնել այս քննությունը, որովհետև դա ուղղակիորեն կնպաստի քաղաքացիական անհնազանդության նպատակային ակցիաների կազմակերպմանը: