Երևան`   +16 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ.

Ալիևի ներկայացուցիչը Հայաստանին կոչ է արել «դեպի Նախիջևան միջանցք բացել»

119
Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ., 15:30
Ալիևի ներկայացուցիչը Հայաստանին կոչ է արել «դեպի Նախիջևան միջանցք բացել»

Բաքուն և Երևանը խաղաղություն կնքելու «իրական, բացառիկ հնարավորություն ունեն»։ Այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը։

«Մեր տարածքում ՀՀ ԶՈՒ անօրինական ներկայության հարցը լուծվել է, որը միակ խոչընդոտն էր՝ խաղաղության հասնելու ճանապարհին»,- ասել է նա։

Բացի այդ, Ամիրբեկովը պահանջել է «դեպի Նախիջևան միջանցք բացել», ինչը, նրա խոսքով, «կմեծացնի խաղաղության համաձայնագրի արդյունավետությունը»։