Երևան`   +10 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ.

«ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը՝ ամբողջովին պրոթուրքական»․ Մհեր Աբրահամյան

117
Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ., 10:36
«ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը՝ ամբողջովին պրոթուրքական»․ Մհեր Աբրահամյան

Թուրքագետ Մհեր Աբրահամյանը թելեգրամյան ալիքում գրում է․ «ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը Հայոց Ցեղասպանության օրվա կապակցությամբ: Ամբողջովին պրոթուրքական, չկա ոչ մի հղում, որ դա հանցագործություն է, չկա ոչ մի հղում, որ դա իրականացվել է թուրքական պետական ապարատի կողմից, անընդհատ շեշտվում է մեծ եղեռն տերմինը, չկա ճանաչմանը միտված որևէ գործընթացի հղում, տեքստից զգում ես, որ դու հոգեցունց ես եղել և հենց դու ես մեղավոր ցեղասպանվելու համար:
Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Հայոց Ցեղասպանության օրվա առթիվ՝ արված Հայաստանի ղեկավարի կողմից:
Հայաստանը տանուլ է տվել և տալիս բոլոր ուղղություներով»:

Աղբյուրը`   Մհեր Աբրահամյան