Երևան`   +13 °C
Այսօր`   Կիրակի, 19 մայիսի, 2024 թ.

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված մարմին

348
Կիրակի, 05 մայիսի, 2024 թ., 22:48
Երևանում հայտնաբերվել է ծառից կախված մարմին

Այսօր՝ մայիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Րաֆու 115/4 հասցեի հարակից դաշտում ծառից կախված վիճակում տղամարդու դի կա։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Ոստիկաններն ու պարեկները ծառից կախված հայտնաբերել են Երևանի բնակիչ 48-ամյա Կարեն Ա․-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։