Երևան`   +16 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ.

Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին «Զվարթնոց» օդանավակայանից չեն թողնում մտնել Հայաստան

150
Երկուշաբթի, 22 ապրիլի, 2024 թ., 18:24
Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին «Զվարթնոց» օդանավակայանից չեն թողնում մտնել Հայաստան

Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին «Զվարթնոց» օդանավակայանից չեն թողնում մտնել Հայաստան: «Ես գնացող չեմ Հայաստանից, ես պատերազմի մասնակից եմ ու հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե՝ որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը: