Երևան`   +18 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ.

«Ուկրաինական պատերազմը կստանա նոր շնչառություն»․ Հակոբ Բադալյան

114
Կիրակի, 21 ապրիլի, 2024 թ., 10:24
«Ուկրաինական պատերազմը կստանա նոր շնչառություն»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օգնության փաթեթը, որը ամիսներ շարունակ մերժվում էր ներքաղաքական պատճառաբանությամբ:
Հերթը Սենատինն է, որտես սակայն ենթադրվում է, որ փաթեթը առավել ևս չի ունենա խնդիր, քանի որ այնտեղ մեծամասնությունը դեմոկրատներն են:
Փաթեթի ընդունումը ըստ էության կնշանակի, որ ուկրաինական պատերազմը կստանա նոր շնչառություն: Չեմ բացառում, որ փաթեթի հավանության արժանանալու հարցում էական դեր է խաղացել Իրանի հարվածը Իսրայելին: Չնայած դրա շուրջ «թատերականության» մասին դիտարկումներին, հարվածն այդուհանդերձ եղել է սահմանափակ, բայց իր բնույթով՝ լուրջ, թերևս վկայելով, որ կա ուժերի բալանսի ավելի լայն թեքում՝ քան զուտ ուկրաինական ճակատում ռուսական զինուժի առավելությունը:
Մնում է երկու տարբերակ՝ կամ Իրանին անմիջականորեն հակազդել Մերձավոր Արեւելքում, ինչը սակայն պարունակում է մեծ պատերազմի ռիսկ, որտեղ ԱՄՆ ստիպված կլինի մտնել ոչ թե զուտ ֆինանսական փաթեթով, այլ հենց անմիջական ռազմական ներգրավվածությամբ, կամ հակազդել ավելի գլոբալ շրջանակում՝ այնտեղ, որտեղ ԱՄՆ համար ամենահարմար պրոքսի դաշտ-պոլիգոնն է՝ Ուկրաինա: Գլոբալ շրջանակ ասելով, նկատի ունեմ, որ ԱՄՆ դիտարկում է Ռուսաստան-Չինաստան-Իրան:
Փաթեթի ընդունումը լավ լուր կդիտի Էրդողանը, որովհետև ուկրաինական կրակի նոր բորբոքումը նրա մոտ կարող է արթնացնել Թուրքիայի միջնորդական խաղը վերականգնելու ակնկալիք»։

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան