Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան

143
Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ., 00:54
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Հարց - Նկարագրված գործընթացով Ադրբեջանը ստանում է 4 գյուղ: Ի՞նչ է ստանում Հայաստանը:
Պատասխան - Ճշգրտության համար արձանագրենք, որ Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետև Կըզլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ եղել է Ադրբեջանի տիրապետության ներքո: Իսկ Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում: Այսօրվա իրադարձությամբ, ինչպես արդեն նշվեց վերը, առաջին անգամ ունենում ենք սահմանազատված սահման Ադրբեջանի հետ, ինչը կարելի է որակել որպես նշանակալի իրադարձություն:

Անվտանգության ու միջազգայինի անվան տակ սկզբում հանձնեց Արցախը, հիմա անցավ Հայաստանին… ՀՀ ներկայիս իշխանությունը Ադրբեջանի ձեռքի գործիքն է մեր պետության դեմ, ուրիշ ոչինչ…»։