Խոզաբույծները ՍԱՏՄ-ի շենքի մոտ դժգոհում են` ՌԴ-ից չստուգված, հիվանդ խոզեր են հազարներով ներմուծվում
![]() Տարբեր մարզերից մի խումբ խոզաբույծներ այսօր հավաքվել էին ՍԱՏՄ շենքի մոտ։ Նրանք անհանգստացած են անկման դեպքերից․ համոզված են՝ հիվանդություն է տարածված և չեն ուզում, որ դա հասնի իրենց խոզերին։ Բացի այդ, նրանք պնդում են, որ Ռուսաստանից հիվանդ խոզեր են ներկրվում՝ հազարներով, և անկման պատճառը կարող է դա լինել։ «Ոչ մի ներկրվող խոզի ականջին պիտակ չկա, ոնց որ մարդն առանց անձնագրի սահման անցնի»,- դժգոհեց խոզաբույծներից մեկը: Խոզաբույծների հետ զրույցի է դուրս եկել ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյան և հայտնել, թե փորձաքննության պատասխանները դեռ չկան: Նա կտրուկ հերքեց մեղադրանքները, թե խոզերը ներմուծվում են առանց փորձաքննություն անցնելու։ Պաշտոնյայի խոսքով՝ ներմուծումը իրավական նորմերին համապատասխան է, արգելել չեն կարող։ Մանրամասները՝ «Ֆակտոր»-ի տեսանյութում։ |

«Եթե արդյունք չեք տեսնում, չի նշանակում, որ արդյունք ընդհանրապես չկա»․ Գագիկ Իսախանյանը՝ անհետ կորածների հարազատներին (տեսանյութ)
6214:12
««Ոստիկանությունը փաստացի հերքում է իր հայտարարությունը՝ 10 եպիսկոպոսների հայտարարության վերաբերյալ»․ Էդգար Ղազարյան
6713:48
«Միակ բանը, որի համար ափսոսում եմ, այն է, որ չկարողացա անել ավելին»․ Ռուբեն Վարդանյան
6713:42
«Նիկոլը գործարկել է «խոզի շառ» օպերացիան․ պատրաստ եղեք անազնիվ մրցության»․ Հովհաննես Խուդոյան
7313:18
Դելիում ավելի քան 250 չվերթ է հետաձգվել օդի աղտոտվածության պատճառով
11113:12
«Կանոններ այսօր Էջմիածին գնացողների համար՝ հնարավորինս խուսափելու քրեական գործերից»․ Հովհաննես Ավետիսյան (տեսանյութ)
8312:48
