Իսրայել Կացը Իրանին մեղադրել է «ծովահենային գործողություն» իրականացնելու համար
1230
Շաբաթ, 13 ապրիլի, 2024 թ., 19:48
![]() Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը Հորմուզի նեղուցում MSC Aries առևտրային նավի առգրավումից հետո Իրանին մեղադրել է «ծովահեն գործողություն» իրականացնելու համար: Նա Եվրոմիությանը կոչ է արել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ճանաչել «ահաբեկչական կազմակերպություն»՝ պնդելով, որ Իրանը խախտում է միջազգային իրավունքը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը Հորմուզի նեղուցում գրավել են MSC Aries առևտրային նավը: Լրատվամիջոցների տվյալով՝ Պորտուգալիայի դրոշի ներքո նավարկող MSC Aries կոնտեյներային նավը կապված է լոնդոնյան Zodiac Maritime ընկերության հետ, որը իսրայելցի գործարար Էյալ Օֆերի Zodiac Group-ի մաս է կազմում: |

Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
158Երեկ, 16:48
«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր»․ ՊԵԿ (տեսանյութ)
142Երեկ, 15:30
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
17117.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
14917.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
19616.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
19316.11.2026, 16:54
