«Բրյուսելում կայացված վերջին որոշումը ոչ մի պարագայում չի իրականացվի»․ Վելայաթի
Իրանի Գերագույն առաջնորդի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հարցազրույց է տվել Al-Mayadeen հեռուստաալիքին, որում հայտարարել է, որ Հարավային Կովկասն Իրանի անվտանգության գոտու կարևոր մաս է, և Իրանը մշտապես կպաշտպանի այդ տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, հաղորդում է IRNA գործակալությունը։ «Վերջին օրերին Եվրոմիությունը և ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի շրջանակներում հավաքվել են Բրյուսելում և նոր որոշում են ընդունել Հարավային Կովկասի տարածաշրջան ներխուժման և անօրինական միջամտության նոր ծրագիր նախապատրաստելու մասին և ուղղակիորեն հայտարարել են, որ ցանկանում են մտնել աշխարհի այդ շատ զգայուն տարածաշրջան, իբր, խաղաղություն հաստատելու նպատակով։ Մինչդեռ նման գործողությունները վկայում են այն մասին, որ այդ տխրահռչակ խումբն այլ նպատակ չունի, քան աշխարհի կրիտիկական կետերում լարվածություն ստեղծելն ու երկրների անվտանգությունն ու անկախությունը ոչնչացնելու գնով ռազմական ներկայության պատրվակ փնտրելը։ Հարավային Կովկասի տարածաշրջանի զգայունությունը ոչ մեկի համար գաղտնիք չէ, և Իրանի Իսլամական Հանրապետության փառավոր պատմությունը ցույց է տալիս, որ դարեր շարունակ մեր երկիրը մշտապես կարևոր հենասյուն է եղել այս տարածաշրջանում անվտանգության և խաղաղության պահպանման գործում՝ հաշվի առնելով տարածաշրջանի երկրների իրավունքներն ու զգայունությունը»,-ասել է Վելայաթին։ |
«Միջազգային հարաբերություններում երկակի ստանդարտների մասին»․ Մհեր Հակոբյան
3902:12«Դաշնակցությանն ուղղված հարցերից մի քանիսին պատասխանել եմ ես»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
5601:12«Սա «տոնական» թմբիրի ներքո քաղաքացու գրպան մտնել է»․ Լիլիթ Գալստյան (լուսանկար)
5700:42«Նիկոլի իրական տերերը թույլ չեն տվել, որ մասնակցի ՀԱՊԿ-ի հավաքին»․ Սամվել Նիկոյան (տեսանյութ)
60Երեկ, 23:48«Բա ո՞վ է ուտում էդ փողը, հիմա՞ ով է թալանում»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
71Երեկ, 23:06«ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանը 7 քաղաքացիական և վարչական գործերում պատասխանող կողմ է»․ Ռոբերտ Հայրապետյան (լուսանկար)
68Երեկ, 22:54