Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2024 թ.

ԱՊՀ ԱԳՆԽ հերթական նիստը կկայանա հոկտեմբերին Մոսկվայում

630
Ուրբաթ, 12 ապրիլի, 2024 թ., 14:54
ԱՊՀ ԱԳՆԽ հերթական նիստը կկայանա հոկտեմբերին Մոսկվայում

Անկախ Պետությունների Համագործակցության արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը կկայանա հոկտեմբերի 7-ին Մոսկվայում: Այս մասին Մինսկում ընթացող նիստում հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«Նեղ ձևաչափով որոշում է կայացվել արտգործնախարարների խորհրդի հերթական նիստն անցկացնել 2024 թվականի հոկտեմբերի 7-ին Մոսկվայում»,-ասել է նա։

Լեբեդևը նշել է, որ նեղ կազմով հանդիպման ժամանակ պատվիրակությունների ղեկավարները քննարկել են միջազգային օրակարգի արդիական հարցեր և կարծիքներ փոխանակել համագործակցության շրջանակներում փոխգործակցության վերաբերյալ»։

ԱԳՆԽ նիստին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ԱԳՆ ներկայացուցիչները։