Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2024 թ.

Ռուսաստանը կրկին «Շահեդներով» հարվածել է Ուկրաինային

473
Ուրբաթ, 12 ապրիլի, 2024 թ., 09:18
Ռուսաստանը կրկին «Շահեդներով» հարվածել է Ուկրաինային

Այս գիշեր ռուսական զորքերը «Շահեդ» տեսակի հարվածային անօդաչուներով կրկին հարձակվել են Ուկրաինայի մի քանի շրջանների էներգետիկ ենթակառուցվածքների վրա: Երկրի տարբեր շրջաններում օդային տագնապ է հայտարարվել։ Հաղորդվում է, որ գիշերը 7 արկ է խոցվել։ Խոցված անօդաչուի բեկորների ընկնելու հետևանքով էներգետիկ օբյեկտում հրդեհ է բռնկվել։ Այն հաջողվել է տեղայնացնել, հրշեջները շարունակում են աշխատանքը։ Զոհերի և տուժածների մասին չի հաղորդվում։