Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

«Հայ-թուրքական սահմանի բացումով դարակազմիկ ի՞նչ է լինելու». Ոսկան Սարգսյան

137
Չորեքշաբթի, 10 ապրիլի, 2024 թ., 15:48
«Հայ-թուրքական սահմանի բացումով դարակազմիկ ի՞նչ է լինելու». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «44-օրյա պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Թուրքիան տարածաշրջան է եկել, որպեսզի շարունակի 1915 թվականի ցեղասպանությունը։ Այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի տարածաշրջանի համար, և իրենք պետք է շարունակեն ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։ Այդ սահմանի բացումով դարակազմիկ ի՞նչ է լինելու, հայկական ապրանքները հեղեղելո՞ւ են թուրքական շուկան և Թուրքիայի տարածքով եվրոպական շուկաները»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան