«ԱՄՆ-ի կառավարությանը կարևոր ուղերձ ենք հղել»․ Աբդոլլահիան
512
Երեքշաբթի, 02 ապրիլի, 2024 թ., 13:18
![]() Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Դամասկոսում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսության վրա հարձակումից հետո գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում․ «Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական ռեժիմի հարձակումից և մի քանի զինվորականների մահից հետո, Շվեյցարիայի դեսպանատան աշխատակիցը՝ որպես ԱՄՆ-ի շահերի պաշտպան, կանչվել է Իրանի ԱԳՆ։ Պարզաբանվել են ահաբեկչական հարձակման և իսրայելական ռեժիմի հանցագործության մասշտաբները, ինչպես նաև ընդգծվել է կառավարության պատասխանատվությունը»։ Աբդոլլահիանը նաև նշել է, որ ԱՄՆ-ի կառավարությանը կարևոր ուղերձ է հղվել. «ԱՄՆ-ն, որպես իսրայելական ռեժիմի աջակից, պետք է պատասխանատվության ենթարկվի»,- հավելել է նա: |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
