Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Սա չհասկանալը՝ վտանգավոր մոլորություն է»․ Կարասին

434
Երկուշաբթի, 01 ապրիլի, 2024 թ., 13:36
«Սա չհասկանալը՝ վտանգավոր մոլորություն է»․ Կարասին

Ռուսաստանն ուշադիր հետևում է Հայաստանի բոլոր հայտարարություններին։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը՝ մեկնաբանելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը՝ ԱՄՆ-ի և Եվրոմիության հետ գործընկերության մասին:

«Ես հակված եմ կարծելու, որ Հայաստանը բառի լայն իմաստով դառնում է ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից աշխարհաքաղաքական խաղարկության օբյեկտ՝ Ռուսաստանի հետ առճակատման համատեքստում։ Սա շատ վտանգավոր է և կարող է վնաս հասցնել ոչ միայն Երևանի և Մոսկվայի կապերին, այլև տարածաշրջանային և համաշխարհային գործերում Հայաստանի ազդեցությանն ու հեռանկարներին։ Դա չհասկանալը շատ վտանգավոր մոլորություն է»,- ասել է Կարասինը՝ Лента-ի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Միրզոյանը «Todo Noticias» հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը պատրաստ է մերձենալ ԵՄ-ի հետ։