«Հայաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրություն չունի». Միրզոյան
![]() ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրություն չունենք, արգենտինյան «Todo Noticias» հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Հարցին՝ նախատեսո՞ւմ է արդյոք Հայաստանն ավելի մոտ լինել ՆԱՏՕ-ին, նա, մասնավորապես, պատասխանել է. «Մենք արդեն համագործակցություն ունենք ՆԱՏՕ-ի հետ, մասնակցում ենք Աֆղանստանում խաղաղության պահպանման գործողություններին, մեծացնում ենք ներկայությունը Կոսովոյում, դա համագործակցության ձև է: Եթե Դուք նկատի ունեք մեզ ՆԱՏՕ ընդունելու մտադրությունը, ապա ոչ։ Սա այն հարցը չէ, որն այսօր դրված է Հայաստանի օրակարգում»։ Նախարարն անդրադարձել է նաև Եվրոմիության հետ Հայաստանի հարաբերություններին: «ԵՄ-ի պարագայում ես կարող եմ ասել, որ հայերն իսկապես եվրոպական նկրտումներ ունեն, և ես կցանկանայի մեջբերել այն, ինչ վարչապետն ասաց վերջերս Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ. «Հայաստանը պատրաստ է մերձենալ ԵՄ-ի հետ այնքանով, որքանով ԵՄ-ն դա հնարավոր կհամարի և պատրաստ է մերձենալ Հայաստանի հետ»,- նշել է Արարատ Միրզոյանը: |

Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
8710:30
«Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է»․ ՄԻՊ
16908.08.2026, 16:12
ՀՀ կառավարությունը՝ Փաշինյան-Ալիև հեռախոսազրույցի մասին
15908.08.2026, 12:42
Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին (տեսանյութ)
16608.08.2026, 11:48
Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի որդի, Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանը
19908.08.2026, 11:30
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
14807.08.2026, 09:36
