Պետդեպը պատասխանել է Զախարովային
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը պատասխանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մտահոգությանը՝ կապված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ ապրիլի 5-ին նախատեսված հանդիպման հետ։ Նախօրեին Զախարովան հայտարարել էր, որ նման հանդիպումներն անհանգստություն են առաջացնում տարածաշրջանի երկրների մեծ մասի մոտ, քանի որ ուղղված են ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ձեռքբերմանը, այլ Արևմուտքի՝ Հարավային Կովկասում նոր բաժանարար գծերի ստեղծմանը, տարածաշրջանի երկրներին հակառուսական օրակարգին հետևելուն հարկադրելուն, Մոսկվայի հետ նրանց դարավոր կապերի ոչնչացմանը, տարածաշրջանային անվտանգության և տնտեսական համագործակցության գործող մեխանիզմների խարխլմանը։ «Որոշակի տուրբուլենտություն, որը մենք տեսնում ենք տարածաշրջանում, պայմանավորված է վերջին մի քանի ամիսների ընթացքում Ռուսաստանի գործողություններով։ Ինչ վերաբերում է Բրյուսելում կայանալիք այս հանդիպմանը, ինչպես երեկ ասացի, այն կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա, քանի որ Հայաստանն աշխատում է իր առևտրային հարաբերությունները դիվերսիֆիկացնելու և հումանիտար կարիքները բավարարելու ուղղությամբ»,- ասել է Միլերը։ |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24