«Անհասկանալի է՝ ինչու ապրիլի 5-ի եռակողմ հանդիպումը կարող է հանգեցնել էսկալացիայի»․ Միլեր
![]() Ապրիլի 1-5-ը Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Սամանթա Փաուերը կմիանան Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ԱՄՆ-ԵՄ-Հայաստան հանդիպմանը՝ քննարկելու Միացյալ Նահանգների և Եվրոմիության աջակցությունը Հայաստանի տնտեսական կայունությանը: Այս մասին մարտի 27-ի երեկոյան լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը։ Նա չի բացառել, որ Ադրբեջանի հետ կապված հարց կարող է ծագել զրույցի ժամանակ, սակայն «դա բրյուսելյան հանդիպման նպատակը չէ»։ «Բրյուսելում կայանալիք հանդիպմանը հիմնական ուշադրությունը կհատկացվի Հայաստանի տնտեսական կայունությանը, որն աշխատում է իր առևտրային գործընկերությունը դիվերսիֆիկացնելու և հումանիտար կարիքները բավարարելու ուղղությամբ»,- ասել է Միլերը։ Միլերը չի համաձայնել Ադրբեջանի այն հայտարարությանը, թե «ԱՄՆ-ն ու ԵՄ-ն պետք է կիսեն այդ հանդիպումից հետո հնարավոր էսկալացիայի պատասխանատվությունը»։ «Այս հանդիպման ուշադրության կենտրոնում տնտեսական կայունությունն է, որը կօգնի Հայաստանին դիվերսիֆիկացնել առևտրային գործընկերությունը և բավարարել հումանիտար կարիքները։ Ես չեմ հասկանում՝ ինչու դա կարող է հանգեցնել էսկալացիայի կամ անհանգստություն առաջացնել աշխարհի որևէ երկրում»,- նշել է դիվանագետը։ |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
