Երևան`   +20 °C
Այսօր`   Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ.

«Հիմա էլ Փաշինյանն է ընկել իմ հետևից»․ Վոլոդյա Ավետիսյան

216
Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ., 10:30
«Հիմա էլ Փաշինյանն է ընկել իմ հետևից»․ Վոլոդյա Ավետիսյան

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ խոսելով այսօր առավոտյան իրենց տանն իրականացված խուզարկության մասին․ «Առավոտ շուտ եկել են մեր տուն խուզարկության, զենք-զինամթերք չեն գտել, հեռախոսներն են հավաքել, համակարգիչը, ասում են՝ վերադարձնելու են։ Երբ նստած էի, Փաշինյանը որպես պատգամավոր գալիս-գնում էր բերդ, հետո ԱԺ-ում ելույթ ունեցավ, թե Սերժիկը, Օհանյան Սեյրանն ընկել են Ավետիսյան Վոլոդյայի հետևից։ Ուղիղ ասում եմ՝ հիմա էլ Փաշինյանն է ընկել իմ ու ինչքան հայրենասերներ կան, նրանց հետևից, որոնք ցանկանում են հայրենիք պահեն, ոչ մի թիզ հող չտան ադրբեջանցուն»,- ասել է Վոլոդյա Ավետիսյանը։