Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 10 մայիսի, 2024 թ.

Բռնազավթված Շուշիում ականազերծող սակրավորը պայթել է ականի վրա

156
Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ., 17:54
Բռնազավթված Շուշիում ականազերծող սակրավորը պայթել է ականի վրա

Ադրբեջանի կողմից բռնազավթված Շուշիի շրջանում ականազերծման աշխատանքների ժամանակ ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել։

Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալության աշխատակից 43-ամյա Էլչին Ղուլիևը միջադեպի հետևանքով զրկվել է ոտնաթաթից։