«Աջակցում ենք Տավուշում սկսված համահայկական պայքարին»․ Կոնսերվատորիայի միասնական շարժում
Կոնսերվատորիայի Միասնական շարժման մասնակիցները հայտարարություն են տարածել. «Մենք՝ Կոնսերվատորիայի Միասնական շարժման մասնակիցներս աջակցում ենք Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։ Հայտարարում ենք, որ դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջումներին։ Սատարում ենք Հայ Առաքելական Եկեղեցուն և նրա սպասավորներին ուղղորդված հարձակումներից և մեր զորակցությունը հայտնում պայքարի առաջնագծում կանգնած Բագրատ Սրբազանին։ Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք։ Այո, սա միայն Տավուշի ռազմավարական տարածքների հարց չէ, սա ողջ հայության ու Հայաստանի հարցն Հետևաբար, մենք՝ որպես բուհական շարժում, չենք կարող անմասն մնալ այս պայքարից։ Կոչ ենք անում բոլոր ուսանողներին, դասախոսներին, մտավորականներին, ստեղծագործական միություններին որևէ կերպ արտահայտել իրենց ընդվզումը, բողոքը։ Սա պայքար է ընդդեմ ստի և անարդարության։ Վստահ ենք, որ միաբանությամբ ճշմարտության պայքարը հաղթանակելու է»։ |
Հրապարակը՝ թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ)
32Երեկ, 23:54ՔԿ-ն «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության դեմ քրեական վարույթ է նախաձեռնել
51Երեկ, 23:36«Հանրահավաքին մասնակցել է ավելի քան 60.000 քաղաքացի». «Ազգային ճակատ»
47Երեկ, 23:30Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զnրավարժություններ կանցկացնեն
45Երեկ, 23:24«Բայց կտա՞ հրաժարական». «Սիրով կտա». Բագրատ Սրբազանը զրուցում է լրագրողների հետ (տեսանյութ)
45Երեկ, 23:18«Քոչարյանն ընտրություններից առաջ էլ էր հանրահավաք արել ու ավելի շատ մարդ էր հավաքել, քան այսօր». Վահագն Ալեքսանյան
76Երեկ, 22:54