Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 20 մայիսի, 2024 թ.

«Նա ուզում էր աննախադեպ լինել Հայաստանի պատմության մեջ, այդպիսին էլ եղավ». Ոսկան Սարգսյան

226
Ուրբաթ, 10 մայիսի, 2024 թ., 03:18
«Նա ուզում էր աննախադեպ լինել Հայաստանի պատմության մեջ, այդպիսին էլ եղավ». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես 100 պատճառ գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը պետք է իշխանությունից հեռանա, սակայն ոչ մի պատճառ չգիտեմ, թե ինչու նա պետք է մնա, շարունակի խաղաղության սին հույսով, սահմանազատման անվան տակ տարածքներ հանձնել Ադրբեջանին, Հայաստանը խեղճ ու նվաստացած պահի։ Նա ուզում էր աննախադեպ լինել Հայաստանի պատմության մեջ, այդպիսին էլ եղավ․ աննախադեպ պարտությունների մատնեց Հայաստանը, աննախադեպ թվով զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ, գերիներ ունեցանք, նա կորցրեց Արցախը, աննախադեպ չափերի, տիեզերական չափերի ստեր տարածեց։ Յոթ ցավ, մեկ դարման, Նիկոլ Փաշինյանի կապիտուլյանտ, հողատու իշխանությունը պետք է հեռանա պատմության արխիվ, հայցոց տարեգրության սև մատյան»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան