Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 19 հունիսի, 2024 թ.

«Փաշինյանի հրաժարականի հարցով քննարկում եղե՞լ է». լրագրողը՝ ՔՊ-ականին

108
Երկուշաբթի, 20 մայիսի, 2024 թ., 15:48
«Փաշինյանի հրաժարականի հարցով քննարկում եղե՞լ է». լրագրողը՝ ՔՊ-ականին

ՔՊ-ական պատգամավոր Էդգար Հակոբյանը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին՝ Փաշինյանի հետ քննարկե՞լ են ներքաղաքական իրավիճակը, ասել է. «Ներքաղաքական ի՞նչ իրավիճակ, կներեք»: Լրագրողը հստակեցրել է՝ Փաշինյանի հրաժարականի հետ կապված կոնսոլիդացիա կա՞. «Ոչ մի քննարկում չի եղել, դրա անհրաժեշտությունը չկա, ամեն ինչ նորմալ ա, մենք աշխատում ենք»,- նշել է պատգամավորը: