«Փակելու է ատոմակայանը, չորս գյուղերն է տալու և Սյունիքի, այսպես կոչված, միջանցքն է ապահովելու»․ Արշակ Կարապետյան
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը տեսաուղերձ է հրապարակել՝ ներկայացնելով իր տեսակետը քաղաքական գործընթացների վերաբերյալ․ «Մեր երկրի ղեկավարը Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հետ ձեռք ձեռքի տված ոչնչացնում է մեր պետականությունը։ Նա փորձում է համոզել մեր ժողովրդին, որ հող տալով կարող է հասնել խաղաղության։ Նա զբաղված է ստախոսությամբ, խոսում է, որ Թուրքիան կարող է հարվածել Արմավիրին, այո, կարող է, եթե այնտեղից դուրս գան ռուսական զորքերը։ Հավատացեք, քանի այնտեղ ռուսական կողմն առկա է, նրանք թույլ չեն տալու Թուրքիային որևէ քայլ կատարի հայկական սահմանի ուղղությամբ։ Մեր երկրի ղեկավարը պատրաստվում է հանձնել հողեր՝ առանց դրանց դիմաց որևէ բան ստանալու, հավատացեք, որ բոլոր պահանջներին զիջելու է․ փակելու է ատոմակայանը, այդ չորս գյուղերն է տալու և Սյունիքի այսպես կոչված միջանցքն է ապահովելու»,- ասել է Արշակ Կարապետյանը՝ կոչով դիմելով զինվորականներին՝ նահանջի հրաման ստանալու դեպքում պահանջել գրավոր հրաման, քանի որ ՀՀ ոչ մի քաղաքացի, անգամ երկրի ղեկավարը, իրավասություն չունի միայնակ որոշում կայացնելու՝ այս կամ այն գյուղը հանձնելու վերաբերյալ։ |
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
7509:24«Բաքվի հերթական պահանջները». Արմենուհի Վարդանյան
9602:30«Կարելի է միայն ենթադրել, թե ինչեր է երգել Արայիկ Հարությունյանը»․ Ստեփան Դանիելյան
104Երեկ, 17:30«Տավուշն առաջին թիրախն է, երկրորդն արդեն Արարատը կլինի»․Տիգրան Աբրահամյան
82Երեկ, 17:24«Մեկ րոպե ուշացումը կործանարար է»․ Էդգար Ղազարյան
90Երեկ, 17:18Բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)
79Երեկ, 16:54