Երևան`   +27 °C
Այսօր`   Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ.

«Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը». Կոբախիձե

199
Երկուշաբթի, 25 մարտի, 2024 թ., 15:30
«Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը». Կոբախիձե

Ես առանց վերապահումների աջակցում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությանը: Այս մասին այսօր Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

«Ես իմ երախտագիտությունն եմ հայտնել պարոն Փաշինյանին, որն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Եվ իհարկե, ես առանց վերապահումների աջակցում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությանը: Մենք նաև խոսել ենք տարածաշրջանային զարգացումների մասին: Ես ընդգծել եմ մեր համատեղ ջանքերի կարևորությունը, որպեսզի պայքարենք տարածաշրջանում առկա մարտահրավերների դեմ»,- ասել է Կոբախիձեն: