Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 11 մայիսի, 2024 թ.

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

101
Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ., 10:36
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը՝ պատասխանելով «Սպուտնիկ Արմենիա»-ի գրավոր հարցմանը։
«Թուրքիան Հայաստանին է փոխանցել Անիի կամրջի վերանորոգման վերաբերյալ արձանագրություն, որը ներկայում լրամշակման փուլում է և առաջիկայում կփոխանցվի թուրքական կողմին»,- ասված է ԱԳՆ-ի պատասխանում։