«Տավուշի մարզում տեղի ունեցող պայքարը խիստ ոգևորիչ և հուսադրող է»․ Նարեկ Սամսոնյան
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն ուղերձ է հղել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից Վերջին օրերին Հանրապետության տարբեր հատվածներում և, հատկապես, Տավուշի մարզում տեղի ունեցող պայքարը խիստ ոգևորիչ և հուսադրող է: Թշնամական երկրներից ուղղորդվող և թշնամական շահեր սպասարկող Հայաստանի կառավարիչներն այլևս չեն կարողանում արդյունավետ իրականացնել Հայաստանի Հանրապետության կործանման իրենց առաքելությունը: Այս դավաճանների միակ հենասյունը մնացել է Օսմանյան կայսրության Ենիչերիների կորպուսը հիշեցնող, բայց ՀՀ ոստիկանության շարքերում գործող մի քանի ստորաբաժանումներ՝ իրենց ղեկավար Վահե Ղազարյանի գլխավորությամբ: Վերոնշյալ ստորաբաժանումների կողմից վերջին օրերի վայրագությունների կադրերը հեռուստացույցով դիտելիս (5-րդ ալիք ենք նայում) համոզմունք է ձևավորվում, որ դրանք հանուն թշնամական օրակարգի սպասարկման պատրաստ են նույն կերպ վարվել սեփական կանանց, մայրերի և երեխաների հետ: Փողոցում ձևավորված քաղաքական առաջնորդությունը՝ ի դեմս Բագրատ Սրբազանի, կարողանում է չեզոքացնել դավաճանական կառավարիչների և մերօրյա Ենիչերիների կորպուսի ծառայողների սադրանքները, բայց պետք է պատրաստ լինել ճիշտ ժամանակին, վճռական և արդյունավետ գործողություններով վերջնականապես «ճեղքել» Ենիչերիների կորպուսի դիմադրությունն ու դավաճանների առաջնորդին միայնակ թողնել ժողովրդի հետ: Աղբյուրը` Նարեկ Սամսոնյան |
«Քաղպայմանագրից մեկ պատգամավոր անգամ չի միանալու նախաձեռնությանը». Դավիթ Խաժակյան
9503:06«2021 թվականի ընտրություններով որևէ անձ չի ընտրվել ժողորդի կողմից վարչապետի պաշտոնում». Արամ Վարդևանյան
11202:06«Իշխան Զաքարյանը հրաժարվում է միանալ Նիկոլ Փաշինյանի իմիպչմենտին». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
194Երեկ, 22:54Ալիևները մեկնել են օկուպացված Շուշի
251Երեկ, 17:54«Ռոմանովների ժառանգորդ Նիկոլայը չէ, փողոցից է եկել իշխանության». Ոսկան Սարգսյան
217Երեկ, 17:48«Իմպիչմենտի գործընթաց թող բերեն անեն, ո՞վա բռնել». Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
235Երեկ, 16:54