«Այ սրա համար ենք ասում` քաղաքային իշխանությունները գաղափար չունեն քաղաքային պլանավորումից». Մանուկ Սուքիասյան
![]() Երևանի քաղաքապետարանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ գնացել են Նոր Նորքի շրջան՝ անձամբ ծանոթանալու քաղաքացիների բարձրաձայնած խնդրին: «Հայտնի քանդված կամուրջի խաչմերուկում մշտապես տեղի են ունենում վթարներ, անգամ՝ վրաերթ, քանի որ տեղում ավտոբուսային գիծ անցկացնելու համար հետիոտնային անցումն առաջ են տվել: Չգիտես ինչու, նորը ներկել են սպիտակով, իսկ հինը՝ ներկված դեղինով, դեռ մնացել է նույնությամբ: Շատերը շփոթվում են, շարունակում են անցնել հնով, ինչի պատճառով տեղի են ունենում վթարներ, վրաերթ: Քաղաքային իշխանություններն այս հարցում ունեն դիլետանտային մոտեցում: Այնինչ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է կանգառը, որը շատ անմխիթար վիճակում է լինում, տեղափոխել: Այ սրա համար ենք ասում՝ քաղաքային իշխանությունները գաղափար չունեն քաղաքային պլանավորումից: |

«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
17429.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
17429.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
21825.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
18023.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
22122.09.2026, 21:24
ՆԳՆ-ն՝ երթևեկության սահմանափակումների մասին
13221.09.2026, 10:30
